51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել
Աշխարհ
Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ են հայտնվել 51 երկրի քաղաքացիներ, որոնք, ըստ նրա, մասնակցել են պատերազմին՝ Ռուսաստանի կողմից։
«Կարևոր է աշխարհին բաց ու անկեղծ ասել, որ Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելն ունի իրական իրավական հետևանքներ»,- հայտարարել է Լուբինեցը։
Նա նշել է, որ տարբեր երկրների քաղաքացիների՝ ռուսական բանակում ներգրավված լինելու մասին տվյալները ներկայացրել է Ուկրաինայի դիվանագիտական կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
BBC-ի ռուսական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի սկզբի դրությամբ առնվազն 3589 օտարերկրյա քաղաքացի զոհվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի ընթացքում՝ կռվելով ռուսական կողմում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան