Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի լքի Գազան, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել
Աշխարհ
Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից, մինչև արմատական պաղեստինյան շարժում ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես վճռականորեն պաշտպանում եմ մեր անվտանգության շահերը։ Մենք չենք նահանջի Գազայի հատվածում ներկայիս գծերից, մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի», – ասել է Նեթանյահուն։ Ynet պորտալը մեջբերում է վարչապետի խոսքերը։
Նեթանյահուի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «և նրա թիմը կարծում են, որ կարող են զինաթափել ՀԱՄԱՍ-ին և ապառազմականացնել Գազան»։
«Մենք ուսումնասիրում ենք այս հարցը; ԱՄՆ-ը մեզ ուղարկել է նախագիծ, մենք համաձայն չենք դրա հետ, և մենք նրանց ուղարկել ենք մեր մեկնաբանությունները», – շարունակել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն հավելել է, որ Գազայի հատվածում գտնվող իսրայելցի զինվորները «հրաման են ստացել անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց, Իսրայելի տարածքը և Իսրայելի քաղաքացիներին պաշտպանելու համար»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան