Sustainable Development. Գիտնականները առաջարկում են կիսով չափ կրճատել Երկրի բնակչությունը
Աշխարհ
Գիտնականները առաջարկել են մինչև 2200 թվականը կիսով չափ կրճատել Երկրի բնակչությունը՝ մոլորակի բնական պաշարները և կենսաբազմազանությունը պահպանելու, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար։ Հետազոտողները սա գրել են «Կայուն զարգացում» գիտական ամսագրում հուլիսի 26-ին հրապարակված հոդվածում։
«Մենք պարզել ենք, թե որքանով են համաշխարհային բնակչության մակարդակները (և դրանց ազդեցությունը մեկ շնչի հաշվով) կապված 1970 թվականից ի վեր կենսաբազմազանության, ռեսուրսների սպառման և աղտոտման ութ ցուցանիշների հետ։ Չնայած այս միտումները չեն սկսվել 1970 թվականին, դրանք զգալիորեն աճել են այդ ժամանակվանից ի վեր», - գրել են հետազոտողները հոդվածում՝ եզրակացնելով, որ այս ցուցանիշների բարելավումը պահանջում է մինչև 2200 թվականը համաշխարհային բնակչության թիվը կրճատել մինչև 4 միլիարդ կամ պակաս մարդ։
Գիտնականների կարծիքով, բնակչության այս մակարդակին կրճատումը կնվազեցնի վայրի էկոհամակարգերի վրա ճնշումը և կմեղմի կլիմայի փոփոխության հետևանքները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան