ԱՀԿ-ն կոչ է անում մարդկանց խուսափել տզերի խայթոցներից՝ ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի պատճառով
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս հետևել տզերի խայթոցներից խուսափելու համար խորհուրդներին ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի հայտնաբերումից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպությունից։
«Քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել տզերի խայթոցներից խուսափելու տեղական առողջապահական և համաճարակաբանական խորհուրդներին, հատկապես այն վայրեր այցելելիս, որտեղ այդ միջատներն են առկա», - ՌԻԱ Նովոստիին ասել է Պանամերիկյան առողջապահական կազմակերպության (PAHO) խոսնակ Սեբաստիան Օլիելը։
Նա նշել է, որ հիվանդությունը բավականին հազվադեպ է հանդիպում։
«Ներկայումս վիրուսի տարեկան համաշխարհային դեպքերի վերաբերյալ տվյալներ չկան, քանի որ գիտական գրականության մեջ նկարագրվել է պաշտոնապես հաստատված դեպքերի միայն սահմանափակ քանակ», - պարզաբանել է գործակալության աղբյուրը։
Ավելին, մինչ օրս գրանցված դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Միացյալ Նահանգներում, նշել է ԱՀԿ-ն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան