Իսպանիան կոչ է արել ԵՄ-ին չքննադատել Մարոկկոյին միգրացիոն ճգնաժամի պատճառով
Աշխարհ
Իսպանիան խնդրել է եվրոպական կառավարություններին զերծ մնալ Մարոկկոյին հրապարակային քննադատելուց՝ Իսպանիայի Սեուտա քաղաքում միգրանտական ճգնաժամի համար, հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսպանիան խնդրել է այլ եվրոպական կառավարություններին զերծ մնալ Մարոկկոյին հրապարակային քննադատելուց՝ Սեուտայում միգրանտական ճգնաժամում ունեցած իր դերի համար», - նշվում է հրատարակության մեջ։
Հրատարակության տվյալներով՝ այս խնդրանքը ներկայացվել է ԵՄ ներքին գործերի նախարարների առցանց հանդիպման ժամանակ։
«Իսպանիայի այս խնդրանքը ընդգծում է ԵՄ-ի ցանկությունը՝ չսրելու հարաբերությունները կարևոր գործընկերոջ հետ, որը շարունակելու է կարևոր դեր խաղալ Եվրոպա միգրացիոն հոսքերի կարգավորման գործում», - նշվում է զեկույցում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան