Արմավիրի մարզում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վարորդն ահազանգել է շտապօգնություն, բժիշկներն արձանագրել են վերջինի մահը
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 5-ի գիշերը մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Երևան–Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում․ հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Նախնական տվյալներով՝ 22-ամյա վարորդը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։
Վարորդը դեպքի վայրից չի հեռացել, անմիջապես ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Ոստիկանության տվյալներով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն, ինչպես նաև պարզվում է մահացածի ինքնությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան