Բելլա Հադիդը կարճ շորտերով նկարահանվել է Alo-ի նոր գովազդային արշավում
Աշխարհ
Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Alo բրենդի նոր գովազդային արշավում։ Լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի պաշտոնական Instagram-ի էջում։
29-ամյա մոդելը, որին ավելի վաղ մի շարք հրապարակումներ անվանել էին «աշխարհի ամենագեղեցիկ կինը», տեսախցիկի առջև կեցվածք է ընդունել ուլտրակարճ շորտերով և կարճ տոպով՝ ընդգծելով իր մարզված կազմվածքն ու որովայնի մկանները։ Կերպարն ամբողջացրել են սև սպորտային կոշիկները, «թաց մազերի» էֆեկտով սանրվածքն ու բնական երանգների դիմահարդարումը։
Ավելի վաղ Բելլա Հադիդը պատմել էր, որ երկար տարիներ պայքարում է Լայմի հիվանդության դեմ։ Մոդելի խոսքով՝ հիվանդության հետևանքով նա հաճախ ստիպված է լինում օրվա մեծ մասն անցկացնել քնած, քանի որ բուժման տարբեր մեթոդները դեռևս ցանկալի արդյունք չեն տվել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան