Գրիգորի Լեպսը չեղարկել է Ղրիմում նախատեսված համերգները
Ռուսաստան
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գրիգորի Լեպսը հայտարարել է Ղրիմում նախատեսված իր համերգների չեղարկման մասին։ Այդ մասին երգիչը հայտնել է իր Telegram-ի ալիքում։
Նրա խոսքով՝ օգոստոսի 11-ին Ֆեոդոսիայում և օգոստոսի 12-ին Յալթայում նախատեսված ելույթները չեն կայանա՝ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և էլեկտրամատակարարման գործող սահմանափակումների պատճառով։ Լեպսը նշել է, որ հանդիսատեսին կվերադարձվեն գնված տոմսերի գումարները։
Երգիչը նաև ներողություն է խնդրել երկրպագուներից պատճառված անհարմարությունների համար և հայտնել, որ հույս ունի նրանց հետ հանդիպել հաջորդ ամռանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան