Երեք չինական ավտոբրենդ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների տասնյակում
Աշխարհ
Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիան (CPCA) հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների նոր վարկանիշը։ Ինչպես հայտնում է «Չինական ավտոմեքենաներ» Telegram ալիքը, լավագույն տասնյակում առաջին անգամ միաժամանակ ընդգրկվել են երեք չինական ավտոբրենդներ։
Վարկանիշում ամենաբարձր դիրքը զբաղեցրել է BYD-ը՝ գրավելով 6-րդ տեղը և համաշխարհային շուկայի 4,8 տոկոսը։ Geely-ն հայտնվել է 7-րդ հորիզոնականում՝ 4,6 տոկոս մասնաբաժնով, իսկ Chery-ն զբաղեցրել է 9-րդ տեղը՝ 4,1 տոկոս ցուցանիշով։
Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը շարունակում է մնալ ճապոնական Toyota-ն՝ համաշխարհային շուկայի 11 տոկոս մասնաբաժնով։ Երկրորդ տեղում է Volkswagen-ը (8,1%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Kia-Hyundai դաշինքը՝ 7,6 տոկոս ցուցանիշով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան