Միրզոյանը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է խաղաղության օրակարգն ու ԹՐԻՓՓ ծրագրի իրականացումը
Արտաքին Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը։
Կողմերը բարձր են գնահատել 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը տարածաշրջանի զարգացման համար։ Քննարկվել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը։
Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանը՝ կարևորելով վերջին մեկ տարում ձեռք բերված արդյունքները, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը և «Firebird AI»-ի տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») առաջին փուլի գործարկումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցության, Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հարցերը։
Առանձին անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ (TRIPP) ծրագրի իրականացման ընթացքին։ Կողմերը վերահաստատել են ծրագրի հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչման շահագրգռվածությունը և մտքեր են փոխանակել միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային համակարգերում Հայաստանի ինտեգրման հեռանկարների շուրջ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան