Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
Հասարակություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 5-ին ժամը 12:30-ից մինչև օգոստոսի 6-ի ժամը 00:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ ջրանջատումը կվերաբերի Նոր Արեշ թաղամասի մի շարք փողոցների, ինչպես նաև Ռոստովյան, Էրեբունի, Այվազովսկու, Թորամանյանի, Չեռնիշևսկու, Մուրացանի, Խաչիկ Դաշտենցի, Լոռիս Մելիքյանի, Սուվորովի, Բելինսկու, Սասունցի Դավթի, Միչուրինի, Կռիլովի, Լոմոնոսովի, Աթոյանի, Գաջեգործների, Ազատամարտիկների պողոտայի և հարակից այլ տարածքների բնակիչներին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել