Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով հայ-թուրքական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
Հայաստան
Երևանում տեղի է ունեցել Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների վերաբերյալ Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պատմական կամրջի վերականգնմանն ուղղված հետագա քայլերը, տեխնիկական հարցերը և մասնագետների միջև համագործակցության հնարավորությունները։
Անիի կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վրա՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին, և համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը։
Աշխատանքային խմբի շրջանակում կողմերը շարունակում են քննարկումները՝ ուղղված պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման համատեղ ծրագրերի իրականացմանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել