Ալլա Պուգաչովային կատարել են ազդրային հոդի փոխարինման վիրահատություն
Հասարակություն
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան ենթարկվել է ազդրային հոդի փոխարինման վիրահատության։ Այդ մասին հայտնում է KP.RU-ն՝ հղում անելով երգչուհու շրջապատի աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ վիրահատությունից հետո բժիշկները զգուշացրել են, որ Պուգաչովան ստիպված կլինի կրկին սովորել քայլել, քանի որ վերականգնողական փուլը կարևոր նշանակություն ունի, իսկ դրա անտեսումը կարող է հանգեցնել կաղության։ Նշվում է նաև, որ երգչուհին մտահոգված է եղել վիրահատության արդյունքներով և վախեցել, որ արհեստական հոդը կարող է չընդունվել օրգանիզմի կողմից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուգաչովան երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել, այդ թվում՝ շաքարային դիաբետ և ոտքերի հետ կապված բարդություններ։ Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ 2025 թվականի նոյեմբերին ստացած ոտքի և ազդրային հոդի կոտրվածքից հետո շուրջ չորս ամիս եղել է անշարժ վիճակում և վերականգնման ընթացքում տառապել է խուճապային նոպաներից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան