Die Welt. Կրամատորսկի ուղղությամբ իրավիճակը կարող է դառնալ Պուտինի ամենամեծ հաղթանակներից մեկը
Ռուսաստան
Գերմանական Die Welt պարբերականը գրում է, որ Արևելյան Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացումը շարունակվում է, իսկ առավել բարդ իրավիճակը ձևավորվել է Կրամատորսկի շրջանում։
Հոդվածի հեղինակ Ալֆրեդ Հակենսբերգերի գնահատմամբ՝ եթե Դոնեցկի մարզն ամբողջությամբ անցնի Ռուսաստանի վերահսկողության տակ, դա կլինի Կիևի ամենածանր պարտություններից մեկը և Վլադիմիր Պուտինի ամենախոշոր հաջողություններից մեկը Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կրամատորսկին և Սլավյանսկին։ Իսկ Defense Priorities հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ջենիֆեր Կավանան նշել էր, որ Դոնբասի համար պայքարը մոտենում է վճռորոշ փուլին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան