Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում քննարկվել են նոր ենթակառուցվածքային աշխատանքներ
Հասարակություն
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում հավանության է արժանացել Քաջարանի 7 կմ երկարությամբ թունելի և դրան մոտեցնող շուրջ 4 կմ ճանապարհահատվածների վերակառուցման ծրագրի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի արդյունքները։
Կառավարման խորհրդի անդամները հաստատել են նաև Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի շրջանակում իրականացվող Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի կառավարման խորհրդատուի, ինչպես նաև ճանապարհի շուրջ 27 կմ երկարությամբ հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթների կարճ ցուցակները։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացրել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել