Ամենաերկարակյաց շների ցեղատեսակը ճանաչվել է լանկաշիրյան հիլերը
Աշխարհ
Բրիտանական Dogs Trust բարեգործական կազմակերպության տվյալներով՝ լանկաշիրյան հիլերը ճանաչվել է ամենաերկարակյաց շների ցեղատեսակը։ Միջին հաշվով այս ցեղատեսակի շները ապրում են 15,4 տարի, մինչդեռ մաքուր ցեղատեսակի շների կյանքի միջին տևողությունը կազմում է 12,7 տարի, իսկ խառը ցեղատեսակներինը՝ 12 տարի։
Մասնագետների խոսքով՝ լանկաշիրյան հիլերի երկարակեցության հիմնական պատճառներից մեկը նրա փոքր չափսերն են։ Ընդհանուր առմամբ, փոքր և միջին չափի շները սովորաբար ավելի երկար են ապրում, քան խոշոր ցեղատեսակները։ Լանկաշիրյան հիլերը հայտնի է իր հավատարմությամբ, խաղասեր և ընկերասեր բնավորությամբ, սակայն միշտ չէ, որ հեշտությամբ է հարմարվում մյուս շներին։ Բացի այդ, այն սովորություն ունի կծել մարդկանց կրունկները, ուստի մասնագետները խորհուրդ չեն տալիս այս ցեղատեսակը պահել փոքր երեխաներ ունեցող ընտանիքներում։
Երկարակեցությամբ երկրորդ տեղում է տիբեթյան սպանիելը, որի կյանքի միջին տևողությունը 15,2 տարի է։ Երրորդ հորիզոնականում իտալական բոլոնկան է, որը միջինում ապրում է 14,9 տարի։ Միևնույն ժամանակ, անասնաբույժները նշում են, որ առողջական խնդիրներ առավել հաճախ հանդիպում են այնպիսի ցեղատեսակների մոտ, ինչպիսիք են մալտիպուն, տաքսան և բուլդոգը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան