Պայթուցիչով անօդաչու սարքը ժամանակավորապես կաթվածահար է արել Գերմանիայի օդանավակայանի աշխատանքը
Աշխարհ
Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանի աշխատանքը օգոստոսի 5-ի գիշերը ժամանակավորապես սահմանափակվել է այն բանից հետո, երբ օդային տարածքում նկատվել է անհայտ օբյեկտ, իսկ թռիչքուղիներից մեկի մոտ հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնում է Bild պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ հայտնաբերված անօդաչու սարքին ամրացված է եղել պայթուցիչով փաթեթ, ինչի պատճառով քննիչները այն դասակարգել են որպես հնարավոր պայթուցիկ սարք։ Դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու հատուկ ծառայությունները, իսկ օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Bild-ը նաև նշում է, որ անօդաչու սարքը հայտնաբերվել է ուկրաինական «Անտոնով» տիպի բեռնատար ինքնաթիռի հարևանությամբ, որի անվտանգությունն ապահովվել է ոստիկանության կողմից։ Դեպքի հանգամանքները պարզվում են, պաշտոնական մարմինները շարունակում են հետաքննությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան