Bloomberg. Պենտագոնը ջնջել է 25 տարվա գաղտնազերծված ռազմական փորձարկումների տվյալները
Աշխարհ
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վերջին 25 տարիների ընթացքում հիմնական զենքի համակարգերի փորձարկման զեկույցները հեռացրել է իր կայքից, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ գերատեսչությունը դա արել է հուլիսի 30-ին՝ առանց հրապարակայնորեն հայտարարելու այդ քայլի մասին։ Հրամանը տվել է Պաշտպանության նախարարության զենքի փորձարկման բյուրոյի ղեկավար Էմի Հենինգերը։ Չորեքշաբթի օրը գերատեսչությունը հայտարարել է, որ դա «կանխարգելիչ միջոցառում է, որը ձեռնարկվել է ԱՄՆ օպերատիվ պատրաստվածությունը ամրապնդելու համար»։
Պենտագոնը վախենում է, որ թշնամական արտաքին ուժերը կարող են օգտագործել արհեստական բանականություն կամ այլ առաջադեմ գործիքներ՝ «անհամատեղելի, չգաղտնի տվյալները ԱՄՆ կարևորագույն ենթակառուցվածքների և պաշտպանական կարողությունների խիստ մանրամասն խոցելիության պրոֆիլների վերածելու համար»։ Զեկույցներն այժմ հասանելի են միայն ստանդարտ մուտքի քարտ ունեցող աշխատակիցներին, որը տրամադրվում է միայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ստուգում անցնելուց հետո։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան