ՍԱՏՄ-ն կասեցրել է «ՕՍՏ»-ի 2 արտադրատեսակների արտադրությունը
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Բոնօստ» ՍՊԸ-ին պատկանող «ՕՍՏ. Գինի և ուտելիք» հանրային սննդի օբյեկտում «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը։
ՍԱՏՄ-ի տեղեկացմամբ՝ Երևանի Սարյան 16 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում կատարված նմուշառումների լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ նշված արտադրատեսակները ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վտանգավոր ճանաչված «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է։
ՍԱՏՄ-ն հայտնել է, որ տնտեսավարողին տրվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան