ՀԾԿՀ-ն երկարաձգել է «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետը
Տնտեսություն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երկարաձգել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը։
Որոշումն ընդունվել է օգոստոսի 5-ին կայացած հանձնաժողովի նիստում, որը վարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Ընկերության ներկայացրած հայտը նախապես ուսումնասիրվել է հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումների կողմից, և դրա վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել։
Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են որոշման նախագիծը։
Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի օգոստոսի 13-ը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան