Նավագնացության խոշոր ընկերությունները դիմել են ՄԱԿ-ին՝ Հորմուզի նեղուցում վճարներ չգանձելու կոչով
Աշխարհ
Աշխարհի նավագնացության ոլորտի ութ խոշորագույն ասոցիացիաներ դիմել են ՄԱԿ-ին և Միջազգային ծովային կազմակերպությանը (IMO)՝ կոչ անելով դեմ արտահայտվել Հորմուզի նեղուցով անցնող նավերից պարտադիր վճարներ կամ տարանցման տուրքեր գանձելու ցանկացած նախաձեռնության։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Օգոստոսի 3-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և IMO-ի գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսին հասցեագրված համատեղ նամակում կազմակերպությունները նշել են, որ նման վճարների սահմանումը վտանգավոր նախադեպ կստեղծի և կարող է հետագայում կիրառվել նաև աշխարհի այլ կարևոր ծովային նեղուցներում։
Նրանք ընդգծել են, որ ցանկացած տարանցման վճար, անկախ նրանից, թե ինչ անվանում կունենա, կխաթարի միջազգային իրավական համակարգը, որը կարգավորում է միջազգային նեղուցներով ազատ նավարկությունը։
Նամակը ստորագրել են ոլորտի առաջատար կազմակերպությունները, այդ թվում՝ International Chamber of Shipping-ը, BIMCO-ն և World Shipping Council-ը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան