Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերով աջակցելու հարցը։
Զելենսկու խոսքով՝ աշխարհում առկա են հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների սահմանափակ քանակներ, որոնք ամեն օր անհրաժեշտ են Ուկրաինային՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար։
«Եթե գործընկեր երկրներից յուրաքանչյուրն այժմ օգնի մեզ, դա կփրկի բազմաթիվ կյանքեր»,- գրել է նա։
Զելենսկին նշել է, որ կողմերը քննարկել են նաև դիվանագիտական գործընթացը և այն քայլերը, որոնք կարող են Ռուսաստանին ստիպել գնալ խաղաղության։
«Միայն Ուկրաինային բավարար աջակցությունն ու Ռուսաստանի նկատմամբ ճնշումը կարող են բերել խաղաղության»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան