Կարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբ
Հասարակություն
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը չի երկարաձգվի։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչի միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։
Այս մասին հայտնել է իրավաբան Դավիթ Յուզվաշյանը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, Կարապետ Պողոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները շինծու են եղել և դատարանում արդարությունը հաղթել է։
Դատարանի որոշման համաձայն՝ Կարապետ Պողոսյանը կազատվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից օգոստոսի 7-ին՝ սկզբնական կալանքի ժամկետի ավարտից հետո՝ ժամը 10:40-ին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան