5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում
Հասարակություն
Օգոստոսի 5-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկներին հաջողվել է փրկել ջրահեղձության հետևանքով ծանր վիճակում տեղափոխված 5-ամյա երեխայի կյանքը․ փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Տղան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «ջրահեղձություն, ասպիրացիոն համախտանիշ, շնչական անբավարարություն՝ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո» ախտորոշմամբ։ Բուժանձնակազմի անհետաձգելի և մասնագիտական գործողությունների շնորհիվ երեխայի կյանքը հաջողվել է փրկել։
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ գյուղում, որտեղ ընտանիքը հանգստանում էր։ Ծնողները երեխային հայտնաբերել են լողավազանում՝ անգիտակից վիճակում։ Մինչ շտապօգնության ժամանումը նրանք իրականացրել են սրտի անուղղակի մերսում և արհեստական շնչառություն։
Այս պահին 5-ամյա տղան, որը Բելգիայի քաղաքացի է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայուն, և, ըստ բժիշկների, կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան