Կոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմ
Հայաստան
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ թեմը դատապարտում է, իր ձևակերպմամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր գործունեությանն ու առաքելությանը միջամտությունը՝ այն գնահատելով որպես Սահմանադրությամբ ամրագրված պաշտամունքի ազատության և եկեղեցու ու պետության անջատման սկզբունքների խախտում։
Թեմի կենտրոնական վարչությունը կոչ է արել Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեությունից և առաջացած հարցերը լուծել փոխադարձ հարգանքի ու ազգային-հոգևոր ավանդույթներին համապատասխան երկխոսության միջոցով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել