Վենսը խոստովանել է Նեթանյահուի հետ տարաձայնությունները
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը խոստովանել է իր տարաձայնությունները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
«Իսրայելը հրաշալի գործընկեր է, Միացյալ Նահանգների դաշնակիցը։ Սակայն, ինչպես Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության կամ Միացյալ Նահանգների ցանկացած այլ դաշնակցի դեպքում, երբեմն մեր տեսակետները տարբերվում են», – ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ փոխնախագահի պաշտոնում իր աշխատանքը բացառապես իր երկրի շահերը պաշտպանելն է։
«Երբ մեր շահերը համընկնում են Իսրայելի շահերի հետ, մենք քննարկում ենք, թե ինչպես հասնել մեր ընդհանուր նպատակներին։ Երբ իմ տեսակետները տարբերվում են Իսրայելի վարչապետի տեսակետներից, մենք դրանք անկեղծորեն քննարկում ենք», – հավելել է Վենսը։
Խոսելով Իրանի հետ հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ ձգտում է նպաստել դրա կարգավորմանը։
«Ես անպայման փորձում եմ դա անել։ Բայց, երբեմն, անհրաժեշտ է մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ, ապա երեք քայլ առաջ և մեկ քայլ հետ», – ասել է նա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան