Նիկոլ Փաշինյանը հայտնել է առավոտյան ստացած «տարօրինակ» նամակի մասին
Հասարակություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 6-ի նիստում հայտարարել է, որ 2026-2031 թվականներին նախատեսվում է պետությանը վերադարձնել ապօրինի օտարված շուրջ 2 միլիարդ դոլարի գույք։
Նրա խոսքով՝ խոսքը, մասնավորապես, այն հողատարածքների մասին է, որոնք տարիներ առաջ չնչին գումարներով երկարաժամկետ վարձակալության անվան տակ փաստացի օտարվել էին։ Փաշինյանը նշել է, որ արդեն մի քանի հազար հեկտար նման հողատարածք վերադարձվել է պետական սեփականություն։
Վարչապետը նաև պատմել է, որ նույն առավոտյան քաղաքացուց «շատ տարօրինակ» նամակ է ստացել, ըստ որի՝ համայնքը պատրաստվում է հողատարածք հատկացնել այն նույն անձին, ումից այն նախկինում վերադարձվել էր պետությանը։
«Պետք է մշակենք այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն նման դեպքերը»,– նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետությանը վերադարձված գույքի տնօրինման գործընթացը պետք է լինի թափանցիկ և բացառի նախկին սխեմաների կրկնությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան