Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
Հասարակություն
ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը որպես անհետ կորած որոնում է 1992 թվականին ծնված Վահագ Մարտիրոսյանին։
Ըստ ոստիկանության՝ նա դուրս է եկել Ճամբարակ համայնքում գտնվող իր բնակարանից և չի վերադարձել, ինչից հետո նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
Ոստիկանությունը խնդրում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն Վահագ Մարտիրոսյանի գտնվելու վայրի մասին, դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112 հեռախոսահամարով։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է