EFE. Մարոկկոյում գրեթե 90 մարդ կդատապարտվի Իսպանիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո
Աշխարհ
Մարոկկոյի իշխանությունները մեղադրանք են առաջադրել 86 անձի անցյալ շաբաթ միգրացիոն ճգնաժամի սրման ընթացքում Իսպանիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ, հայտնում է իսպանական EFE լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մարոկկոյի մարդու իրավունքների ասոցիացիայի տվյալներին։
Նշվում է, որ ո՛չ Մարոկկոյի կառավարությունը, ո՛չ էլ դատական համակարգը դեռևս պաշտոնական տվյալներ չեն հրապարակել: Գործակալության տվյալներով՝ Տետուանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել առնվազն 34 անձի (ներառյալ հինգ անչափահասի)՝ սահմանային անօրինական անցումների կազմակերպման կամ մարդկանց անօրինական տեղափոխման հետ կապված հանցագործությունների համար: EFE-ի հաղորդմամբ՝ Նադոր քաղաքում 52 անձ դատարանի առաջ է կանգնել միգրացիոն ճգնաժամի սրման ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ:
Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ հասան Սեուտա ինքնավար քաղաք՝ լողալով և քայլելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ծովաձողի շուրջը: Իսպանական իշխանությունների տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Սեուտայի սահմանը հատած միգրանտների թիվը կազմել է 50,000-ից 60,000:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան