Politico. ԱՄՆ-ը կարծում է, որ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման տեմպը վերադարձել է նորմալ հունի
Աշխարհ
Ամերիկացի օրենսդիրները կարծում են, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան հետախուզական տվյալների փոխանակումը մեծացրել են՝ հասցնելով նախկին մակարդակին, հաղորդում է Politico-ն։
Հրատարակության համաձայն, մի քանի ամերիկացի օրենսդիրներ, այդ թվում՝ Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մարկ Ուորները (դեմոկրատ, Վիրջինիա), սենատորներ Ջոն Քորնինը (հանրապետական, Տեխաս), Ռոջեր Ուիքերը (հանրապետական, Միսիսիպի) և Թիմ Քեյնը (դեմոկրատ, Վիրջինիա), համաձայն են, որ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հետախուզական տվյալների փոխանակումը վերականգնվել է նախկինում բարձր մակարդակի»։
Թերթի մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ցանկանում է լուծել հակամարտությունը»։ «Նախագահը և նրա թիմը մտադիր են շարունակել կառուցողական դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման գործում և լավատեսորեն են տրամադրված, որ մենք, ի վերջո, կհասնենք խաղաղության համաձայնագրի», - նրա խոսքերն է մեջբերում Politico-ն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան