Ռուսաստանը ռեկորդային ծավալով մոշ է ներմուծել Թուրքիայից
Ռուսաստան
2026 թվականի հունիսին Թուրքիայից Ռուսաստան արտահանված մոշի արժեքը հասել է պատմական առավելագույնի։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտոնական վիճակագրական ծառայության տվյալներին։
Հունիսի ընթացքում թուրք արտահանողները Ռուսաստան են մատակարարել 138,6 հազար դոլարի մոշ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է առնվազն 2013 թվականից՝ պաշտոնական վիճակագրության վարման սկզբից ի վեր։ Բացի մոշից, զգալիորեն աճել է նաև թուրքական դեղձի և նեկտարինի արտահանումը, որի արժեքը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 68,2 միլիոն դոլարի։ Սալորի մատակարարումները ևս աճել են՝ կազմելով 2,5 միլիոն դոլար։
Տարվա առաջին կեսին Ռուսաստանում աճել է նաև թուրքական կիտրոնի պահանջարկը։ Հունվար-հունիս ամիսներին դրա արտահանումն աճել է 60 տոկոսով՝ հասնելով գրեթե 49 միլիոն դոլարի, ինչի արդյունքում Թուրքիային բաժին է ընկել Ռուսաստանի կիտրոնի ներմուծման 23 տոկոսը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան