Էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան արագ սպառվում է․ ՊԵԿ
Հասարակություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների՝ զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով կիրառվող սակագնային արտոնության քվոտայի մնացորդային տվյալները։
Ըստ ՊԵԿ-ի՝ 2026 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող կազմակերպությունների համար նախատեսված քվոտայից մնացել է 1269 ավտոմեքենայի հնարավորություն, իսկ օգտագործվել է քվոտայի 58 տոկոսը։
Դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող անձանց համար նախատեսված քվոտայի մնացորդը կազմում է 784 էլեկտրամոբիլ։ Այս խմբի համար արդեն օգտագործվել է նախատեսված քվոտայի 93 տոկոսը։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ արտոնությունը վերաբերում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան