Հետազոտությունը բացահայտել է շաքարախտի ռիսկը նվազեցնելու անսպասելի միջոց
Հասարակություն
BMC Public Health ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ տան հարևանությամբ սեփական այգու առկայությունը կարող է նվազեցնել երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը։
Գիտնականները վերլուծել են բրիտանական UK Biobank կենսաբանկի ավելի քան 19 հազար մասնակցի տվյալները և պարզել, որ մեծ տնամերձ այգի ունեցող մարդկանց մոտ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը 6,8 տոկոսով ցածր է։ Բացի այդ, եթե բնակարանի շուրջ 800 մետր շառավղով մի քանի այգի կամ պուրակ կա, հիվանդության ռիսկը նվազում է ևս 5,7 տոկոսով։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ դրական ազդեցությունը պայմանավորված է մի քանի գործոնով՝ այգեգործությունը նպաստում է ֆիզիկական ակտիվությանը, արևի ազդեցությունը՝ վիտամին D-ի արտադրությանը, իսկ բնության հետ շփումն օգնում է բարելավել հոգեկան առողջությունն ու դրական ազդեցություն է ունենում աղիքային միկրոբիոտայի և իմունային համակարգի վրա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան