ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ Փաշինյան
Հայաստան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կդառնա պետական սեփականություն և կփոխանցվի հավատարմագրային կառավարման։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության օգոստոսի 6-ի նիստում։
«ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք՝ այն դառնալու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրային կառավարման»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը չի մանրամասնել, թե որ կառույցին է նախատեսվում հանձնել ընկերության հավատարմագրային կառավարումը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան