Հայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամ
Տնտեսություն
Կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում որոշումներ է ընդունել ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ։
Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների վերանորոգման նպատակով հատկացվել է 1 մլրդ 615 մլն 343 հազար դրամ։ Աշխատանքները կիրականացվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում։
Մեկ այլ որոշմամբ՝ 76,4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների 10 հատվածների վերանորոգման համար կհատկացվի 3 մլրդ 720,2 մլն դրամ։
Բացի այդ, 63,5 կմ երկարությամբ ճանապարհների շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսվել է 15,65 մլրդ դրամ ֆինանսավորում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան