Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
Աշխարհ
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։
Անդրադառնալով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և պատմության մեջ առաջին անգամ Պակիստանում Հայաստանի դեսպանի նշանակմանը՝ դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ։
Դեսպանը հավելել է՝ Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի միջև բազմաթիվ հեռանկարներ կան, նաև Պակիստանում բնակվում են զգալի թվով հայեր։ Նրա խոսքով՝ Երևանի և Իսլամաբադի միջև գործարար կապերը և մարդկանց միջև շփումները ներկայում զարգանում են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան