Նորապատում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր խոշորացված համայնքի Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզային ստորաբաժանումները և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։ Տարածքը սահմանազատվել է։
Նախնական տեղեկություններով՝ քաղաքացիների օգնությամբ 2 տուժած տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները և Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են պայթյունի հանգամանքները, ինչպես նաև բենզալցակայանի սեփականատիրոջ և տուժածների ինքնությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան