Al Arabiya. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլ
Աշխարհ
Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդների միջոցով անցկացվող անուղղակի խորհրդակցությունները մտել են իրենց եզրափակիչ փուլ, հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրին։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլ», - հեռուստաալիքը մեջբերել է աղբյուրին։ Աղբյուրը նաև նշել է, որ կողմերի միջև երկխոսությունն իրականացվում է «միջնորդների միջոցով»։
«Ալ Արաբիա»-ի աղբյուրը հավելել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «վերջերս երկու հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարը նախատեսում է այցելել Իսլամաբադ այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան