Մոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել
Ռուսաստան
Ռամենսկոյեի բնակիչը պատահաբար իր երեխայի հետ պատուհանից դուրս է ընկել, Դեպքի մասին հաղորդում է Mash թելեգրամ-ալիքըը։
Ըստ ալիքի՝ միջադեպի պահին 39-ամյա կինը և նրա երեխաները բնակարանում են եղել։ Երեք տարեկան տղան իր քույրերի և եղբայրների հետ խաղալիս բարձրացել է պատուհանագոգին և կորցնել հավասարակշռությունը։
Այդ պահին մայրը նկատել է իրավիճակը, փորձել է բռնել որդուն, բայց փոխարենը նրա հետ միասին ընկել է պատուհանից։ Այդ ամենը տեղի է ունեցել մյուս երեխաների աչքի առաջ։
Դեպքի վայրում երեխային փրկել չի հաջողվել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վերակենդանացրել են մորը, սակայն նա հետագայում մահացել է։
Ինչպես հաղորդում է Life-ը՝ հղում անելով Shot-ին, ընտանիքը բնակվում էր իններորդ հարկում։ Հարևանների խոսքով՝ մի քանի տարի առաջ նույն շենքում մի երիտասարդ ընկել է պատուհանից։ Նրան չեն կարողացել փրկել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան