Հայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվել
Հասարակություն
Կառավարության օգոստոսի 6-ի նիստում «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» առևտրային կազմակերպությունը ճանաչվել է շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր։
Ընկերությունը հաղթող է ճանաչվել բաց մրցույթի արդյունքում, որին մասնակցել են ևս երկու կազմակերպություններ։ Ըստ հաղորդագրության՝ նոր օպերատորը Հայաստանում գործունեություն կիրականացնի 15 տարի։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ նախատեսվում է նաև խաղային ոլորտում հարկային նոր մեխանիզմների ներդրում՝ շահումներից 5 տոկոս, իսկ խոշոր շահումների դեպքում՝ 10 տոկոս դրույքաչափով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտի բոլոր գործընթացները կիրականացվեն օպերատորի կողմից ստեղծված միասնական հարթակի միջոցով։ Նրա խոսքով՝ համակարգի ներդրմամբ նպատակ է դրվում բացառել «ստվերը» և կիրառել սահմանափակումներ քաղաքացիների որոշ խմբերի նկատմամբ։
Նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան