FT. Իսլանդիան պահանջում է ձկնորսության վերահսկողություն, եթե միանա ԵՄ-ին
Աշխարհ
Իսլանդիան կարմիր գծեր է քաշել ԵՄ անդամակցության ցանկացած համաձայնագրի պայմանների վերաբերյալ՝ հայտարարելով իր ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Financial Times (FT)-ը։
Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդուր Կատրին Գունարսդոտիրի խոսքով՝ Ռեյկյավիկը «պետք է պահպանի ինքնիշխան վերահսկողությունը բոլոր ձկնորսական տնտեսությունների, քվոտաների համակարգի և դրանց կառավարման նկատմամբ»։
«Երբ խոսքը վերաբերում է այս ոլորտին, երկիրը գերտերություն է Եվրոպայում», - ընդգծել է Գունարսդոտիրը FT-ին տված հարցազրույցում՝ օգոստոսի 29-ին ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեից առաջ։ Բրյուսելը «պետք է հաշվի առնի սա», - ասել է նա, հակառակ դեպքում Իսլանդիայի համար «շատ դժվար կլինի բանակցել»։
Հրապարակման համաձայն՝ իսլանդական կողմի ԵՄ անդամակցության կոշտ պայմանը հայտարարվել է սկանդինավյան երկրի անվտանգության հետ կապված մտահոգությունների ֆոնին, որոնք սրվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հարևան Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու սպառնալիքներով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը