Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ Վասիլև
Աշխարհ
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ու առանձին արևմտյան պետությունները փորձում են «հեռացնել» Հայաստանը ՀԱՊԿ-ի դաշնակիցներից։
Նրա խոսքով՝ այդ նպատակին են ուղղված նաև համատեղ զորավարժությունների անցկացումը և այլ նախաձեռնություններ։
Վասիլևը նշել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության մոտեցումը, իր գնահատմամբ, չի նպաստում երկրի երկարաժամկետ անվտանգությանը և ինքնիշխանությանը։
«Հայ ժողովրդի ճակատագիրը հեռու է եղել հեշտ լինելուց։ Հարցի պատասխանը, թե ով էր նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը իր երկար պատմության ընթացքում, պարզ և ակնհայտ է», — ասել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան