Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները լուրջ սպառնալիք են Սիրիայի կայունության համար
Աշխարհ
Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Սիրիայի կայունության համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում իր սիրիացի գործընկեր Ասադ ալ-Շեյբանիի հետ բանակցություններից հետո։
«Սիրիայում անվտանգության և խաղաղության պաշտպանությունը մեր համատեղ պատասխանատվությունն է։ Իսրայելի հարձակումները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նրա կայունությանը սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկն են։
Միջազգային հանրությունը պետք է ավելի վճռականորեն դեմ լինի Իսրայելի օկուպացիոն մտածելակերպին և անհրաժեշտ ճնշում գործադրի՝ ապահովելու համար, որ այն հարգի Սիրիայի ինքնիշխանությունը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան