Ֆիդան. Իսրայելի հարձակումները Գազայում ցույց են տալիս, որ այն խաղաղություն չի ցանկանում
Աշխարհ
Իսրայելի կողմից Գազայի հատվածում շարունակական հարձակումները ցույց են տալիս, որ այն չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում իր սիրիացի գործընկեր Ասադ ալ-Շեյբանիի հետ բանակցություններից հետո։
«Իսրայելի կողմից շարունակական հարձակումները, չնայած Գազայի խաղաղության ծրագրի շրջանակներում ձեռք բերված համաձայնություններին, ևս մեկ անգամ ցույց են տվել, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ցանկանում խաղաղություն։
Իսրայելի կառավարությունը ձգտում է խափանել խաղաղության ջանքերը և Գազան վերածել առանց պաղեստինցիների վայրի։ Սակայն Նեթանյահուն չի հաջողի իր քաղաքականության մեջ։ Գազայի բնակիչները կշարունակեն ապրել Գազայում և կառուցել իրենց ապագան», - ասել է թուրք նախարարը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան