Սեուտան սպասում է միգրանտների նոր հոսքի
Աշխարհ
Cadena SER ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ մինչև օգոստոսի 15-ը կարող է տեղի ունենալ Մարոկկոյից ներգաղթյալների նոր հոսք դեպի իսպանական Սեուտա անկլավ։
Չորեքշաբթի օրը Իսպանիայի Սեուտայի կառավարության խոսնակ Ալեխանդրո Ռամիրեսը մտահոգություն է հայտնել սոցիալական ցանցերում շրջանառվող կոչերի վերաբերյալ, որոնք վերաբերում են օգոստոսի 15-ին անօրինական ներգաղթյալների կողմից նոր զանգվածային ներթափանցման փորձի։
«Սպասվող ամսաթիվը օգոստոսի 15-ն է, սակայն SER-ի հետ խոսած հետախուզական աղբյուրները չեն բացառում, որ կազմակերպիչները կարող են փորձել արագացնել իրենց ծրագրերը, քանի որ կորցրել են անակնկալի տարրը», - հաղորդում է ռադիոկայանը։
Աղբյուրների համաձայն, Ազգային հետախուզական կենտրոնի (CNI) սպաները հետևում են սոցիալական ցանցերում հրապարակումներին, որոնք կոչ են անում մարոկկացիներին կրկին փորձել մտնել Սեուտա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը