Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում
Արտակարգ Պատահար
«Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ նոր հայտարարություններ են հնչել։ Նրա աներձագը և ընկերության համահիմնադիր Արշավիր Հարությունյանը պնդում է, որ վերջին ամիսներին իրենց բիզնեսի շուրջ ճնշումներ և սպառնալիքներ են եղել․ փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Հարությունյանը նշել է, որ արդեն յոթ ամիս է՝ իրենց նկատմամբ, իր խոսքով, իրականացվում են շանտաժի և բիզնեսը խլելու փորձեր։ Նա հրապարակային հայտարարության մեջ նշել է նաև գործարարներ Դավիթ Ղազարյանի և Նարեկ Նալբանդյանի անունները։
Ի պատասխան՝ Նարեկ Նալբանդյանը ArmLur.am-ին հայտնել է, որ իր հասցեին հնչած մեղադրանքները «զավեշտ են»։ Դավիթ Ղազարյանից մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվել։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Մուրադյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան