Թուրքիան հույս ունի, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի
Աշխարհ
Թուրքիան ակնկալում է, որ Հորմուզի նեղուցը մոտ ապագայում կրկին կբացվի նավագնացության համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում իր սիրիացի գործընկեր Ասադ ալ-Շեյբանիի հետ բանակցություններից հետո։
«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսման հնարավորության մասին հայտարարությունները: Մենք հույս ունենք հրադադարի արագ վերականգնման և Հորմուզի նեղուցի բացման:
Մենք կշարունակենք նպաստել այս գործընթացին և աջակցել բանակցություններին», - ասել է նա։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը