Կառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանը
Հայաստան
Կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում հավանություն է տվել «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատելու որոշմանը։ «Հետքի» փոխանցմամբ՝ ընկերությունը նախատեսում է 2.6 մլրդ դրամի ներդրում կատարել, ինչի դիմաց կազատվի 133.3 մլն դրամ մաքսատուրքի վճարումից։
Ընկերության ներկայիս շահառուներն են Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և ՊԵԿ նախկին փոխնախագահ Միքայել Փաշայանը։ «Յունիվերսալ քլոզրս»-ը զբաղվում է շշերի կափարիչների արտադրությամբ և գործում է Կոտայքի մարզի Նոր Հաճնում։
Նշվում է, որ սա ընկերության ստացած արդեն չորրորդ մաքսային արտոնությունն է։ Ըստ հրապարակման՝ նախորդ ներդրումային ծրագրով խոստացված աշխատատեղերի աճը չի ապահովվել․ աշխատողների թիվը 33-ից նվազել է 30-ի, թեև ընկերությունը կրկին խոստանում է այն հասցնել 40-ի։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան