Կոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածների
Աշխարհ
Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածների, չնայած վերջերս տարածված կեղծ լուրերին, որոնց համաձայն՝ ռուսները անցանկալի են կամ վտանգի տակ են։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Իհարկե, մեր դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, ցանկացած տեսակի։ Սա այն բանն է, որի մասին մենք պետք է շատ բացահայտ խոսենք։ Եվ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Վրաստանը բոլոր զբոսաշրջիկների համար ապահովի համապատասխան միջավայր։
Սա մեր մշակույթն ու ավանդույթներն են, և սա հենց այն է, ինչը համապատասխանում է մեր երկրի տնտեսական շահերին», - ասել է կառավարության ղեկավարը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան