Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Երևանում ժամը 16:50-ի սահմաններում Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ աղբավայրում աշխատանքներեր կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել ու այն լցվել է աշխատակցի վրա։ Տեղում աղբավայրի աշխատակիցներն ու փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել շտապօգնությանը։
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում «աշխատանքային կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան